21.12.2018|
00:07
Տերն ինձ ստեղծեց իր ճանապարհի սկզբին` իր գործերի համար. հավիտենությունից էլ առաջ հաստատեց ինձ։ Նա ծնեց ինձ հենց սկզբին, դեռ երկիրն արարելուց առաջ, ավելի առաջ, քան անդունդներ կբացեր, ավելի առաջ, քան աղբյուրների ջրեր կբխեցներ, և էլ ավելի առաջ, քան կհաստատեր լեռներն ու բոլոր բլուրները։